Նորություններ

Սերբ թենիսիստը «Ուիմբլդոնի» կրկնակի հաղթող

Սպորտ 2014-07-07

Կրկնելով 2011թ.-ի իր հաջողությունը՝ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը երկրորդ անգամ հաղթեց թենիսի «Ուիմբլդոնի» մրցաշարում:
Այս տարի աշխարհի երկրորդ ռակետը եզրափակիչում 5 սեթում առավելության հասավ «Ուիմբլդոնի» 8-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ: Մրցախաղը տևեց 3 ժամ 55 րոպե: Սա 27-ամյա Ջոկովիչի 7-րդ հաղթանակն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: 
 
Հիշեցնենք, որ 32-ամյա Ֆեդերերը նախորդ անգամ «Ուիմբլդոնում» հաղթել է 2012թ.-ին:
 
Պրոֆեսիոնալ թենիսիստների ֆեդերացիան (ATP) հուլիսի 7-ին ներկայացրել է վարկանիշային թարմացված աղյուսակը:
 
2014թ.-ի Ուիմբլդոնի հաղթող սերբ Նովակ Ջոկովիչը սկսել է գլխավորել դասակարգման աղյուսակը:
 
Իսպանացի Ռաֆայել Նադալը նահանջել է երկրորդ տեղ, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը բարձրացել է մեկ հորիզոնականով ու երրորդն է:
 
«Ուիմբլդոն», տղամարդիկ, եզրափակիչ
 
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 6:7, 6:4, 7:6, 5:7, 6:4
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: