Նորություններ

Սինգապուրցի վարպետի ավազե քանդակների զարմանահրաշ աշխարհը

Ուշագրավ 2014-07-04

Ավազե քանդակագործությունը վաղնջական ժամանակներից համարվել է զվարճանքի յուրօրինակ տեսակ, որն ստեղծել են երեխաները, քանի որ հենց երեխաներն են սկսել ավազից ամրոցներ, տներ և այլ առարկաներ պատրաստել:
Զարգանալով դարերի ընթացքում` ավազե քանդակագործությունը վերածվել է արվեստի ինքնատիպ դրսևորման, որով հպարտանում են պրոֆեսիոնալ արվեստագետները` քանդակագործներն ու նկարիչները: Քիչ չեն դեպքերը, երբ աշխարհի տարբեր լողփերում ավազե քանդակների մրցույթ-փառատոն է անցկացվում:
 
Ավազե քանդակագործության ոլորտում աշխարհի չեմպիոն սինգապուրցի Ջու Հենգ Թանի գործերին  նայելիս առաջին հայացքից դժվար է ասել, որ դրանք պատրաստված են ավազից: Հսկա ամրոցները, տաճարները, բնապատկերներն ու մարդկային կերպարները այնքան նրբորեն են քանդակված, որ դրանք իրական բրոնզե կամ քարե քանդակների տպավորություն են թողնում:
 
Արվեստագետի խոսքով` 3*3 չափսի քանդակը, օրինակ, նա պատրաստում է 24 ժամում: Նրա քանդակներից յուրաքանչյուրն, ասես, մի պատմություն է պատմում:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: