Նորություններ

Հետաքրքիր փաստեր ֆուտբոլի աշխարհի առաջնություններից

Սպորտ 2014-07-04

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետաքրքիր և ուշագրավ փաստեր ֆուտբոլի աշխարհի առաջնությունների, ֆուտբոլիստների, մարզիչների մարզասերների մասին:
Իսկ դուք գիտեի՞ք, որ.
 
1. 1998թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում Իրանը 17:0 հաշվով պարտության է մատնել Մալդիվներին:
 
2. Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստ Թիմ Չիլը աշխարհի առաջնություններում ավելի շատ գոլ է խփել, քան Ռոնալդուն,Մեսին և Ռունին միասին: Նա դարձել է 4 գոլի հեղինակ, Մեսին՝ 1, Ռոնալդուն՝ 2, իսկ Ռունին ոչ մի գոլ չի խփել:
 
3. Պատմության մեջ առաջին անգամ է, որ երկու մունդիալ անընդմեջ անցկացվում է Եվրոպայից դուրս:
 
4. Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լորան Բլանը միջազգային  յուրաքանչյուր հանդիպումից առաջ համբուրում էր թիմի դարպասապահ Ֆաբյեն Բարտեզի ճաղատ գլուխը:
 
5. Կոստա Ռիկան պատմության մեջ առաջին անգամ գրավեց մրցակցի դարպասը երկու անգամից ավելի (Ուրուգվայ - Կոստա Ռիկա՝ 1:3):
 
6. Գերմանիան չի պարտվել աշխարհի առաջնության ոչ մի մեկնարկային խաղում՝ սկսած 1990թ.-ից:
 
7. Մունդիալներում ամենաշատ կարմիր  քարտ ստացած հավաքականը Բրազիլիան է (11), երկրորդ տեղում Ուրուգվայն է (9), եռյակը եզրափակում է Արգենտինան (8):
 
8. ԱԱ-2014-ի ընտրական փուլում ամենաշատ գոլեր խփած հավաքականը Գերմանիան է՝  36 գոլ:
 
9. Հույն ֆուտբոլիստ Սոկրատիս Պապաստատոպուլոսի ազգանունը ամենաերկարն է ՖԻՖԱ-ի պատմության մեջ: Անգլերենում այս ազգանունը գրվում է 16 տառով:
 
10. Անգլիայի հավաքականը կրկին աչքի է ընկնում իր կամակորությամբ: Հավաքականի ֆուտբոլիստները Բրազիլիայի՝ իրենց հյուրանոցում ունեն 3 անհատական օգտագործման ռեստորան, վիդեո խաղերի սենյակ՝ 3 մեծ հեռուստացույցով: Բացի այդ նրանք ցանկանում են, որ հյուրանոցի լողավազանից ու մարզասրահից օգտվեն միայն իրենք:
 
11. Մունդիալի պատմության մեջ առաջին անգամ նախորդ առաջնության եզրափակիչում հայտնված զույգը, հաջորդ առաջնությունում մեկնարկում է կրկին միմյանց դեմ խաղով՝ Հոլանդիա - Իսպանիա:
 
12. Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային ազգային հավաքական են հրավիրել 16 տարեկանում:
 
13. Մունդիալներում ամենաշատ հեթ-տրիկների հեղինակ դարձել է Գերմանիայի թիմը՝ 7 անգամ:
 
14. Արդեն 16 տարի է, ինչ Նիգերիան և Իրանը մունդիալներում ոչ մի հաղթանակ չեն տարել:
 
15. Հունիսի 13-ին կայացած Իսպանիա - Հոլանդիա հանդիպման՝ հոլանդացիների 5-րդ գոլը խփելու ժամանակ Արյեն Ռոբենը վազել է 37կմ/ժ արագությամբ. դա  մունդիալներում գրանցված ամենաբարձր արագությունն է:
 
16. Բրազիլիայի բնակչության միայն 48 տոկոսն է աջակցում աշխարհի առաջնության անցկացմանը:
 
17. Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում խփած առաջին գլոը ինքնագոլ էր:
 
18. Աշխարհի առաջնություններում ամենաքիչ հանդիսական եղել է 1930թ.-ին Ուրուգվայում կայացած առաջնության խաղերից մեկի ժամանակ՝ 300 ֆուտբոլասեր:
 
19.  Իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիին կծելուց հետո, ուրուգվայցի Լուիս Սուարեսը կորցրել է Թվիթերի 300 հազար ընթերցողի:
 
20. 1966թ.-ին աշխարհի առաջնության գավաթը գողացել են, սակայն առաջնության մեկնարկից մի քանի օր անց այն գտնվել է շան միջոցով: 1970թ.-ին, երբ Բրազիլիան երրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը գավաթը անվերադարձ հանձնեցին նրանց: 1983թ.-ին գավաթը կրկին գողացել են. գտնել չի հաջողվել:
 
21. Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը ձախ աչքի հետ խնդիրներ ունի՝ վատ է տեսնում, սակայն դա չխանգարաեց նրան դառնալ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը:
 
22. Մեքսիկացի Ռաֆայել Մարկեսը պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով աշխարհի 4 առաջնություն շարունակ կրում է հավաքականի ավագի թեւկապը:
 
23. Բոսնիա և Հերցեգովինան առաջին անգամ է խաղում աշխարհի առաջնությունում:
 
24. Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Գոնսալո Իգուայինը ծնվել է Ֆրանսիայում, իսկ Արգենտինայի քաղաքացիություն ձեռք է բերել 2007թ.-ին:
 
25. Բրազիլիան միակ երկիրն է, որը մասնակցել է ֆուտբոլի աշխարհի բոլոր առաջնություններին:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: