Նորություններ

Տեղի ունեցավ սպորտային պարերի բաց առաջնությունը

Սպորտ 2014-07-02

Օրերս Գյումրի քաղաքում տեղի ունեցավ սպորտային պարերի բաց առաջնության «Գյումրու գավաթը», որին մասնակցում էին պարի խմբեր ՀՀ երեք քաղաքներից՝ Երևանից, Էջմիածնից և Գյումրիից, ինչպես նաև Վրաստանի Թբիլիսի և Փոթի քաղաքներից:
«Էջմիածին» խմբի կազմում էին նաև Արշալույսի Սամվել Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տարրական դասարանների երեք աշակերտուհիներ՝ Մանուկյան Անահիտ, Ներսիսյան Մոնիկա և Գալստյան Սոնա: Մրցույթ-համերգը կազմակերպել և վարում էր «Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի» նախագահ Մարիաննա Մամյանը:
 
Երեխաներից շատերն իրենց առաջին բեմական քայլերը կատարեցին արհեստների և արվեստների մայրաքաղաք Գյումրիի քաղաքային զբոսայգու «Օաիզիս» համալիրի բեմի վրա: Սկսնակ պարուհիների շարքում էր նաև Արշալույսի դպրոցի չորրորդ դասարանի աշակերտուհի Գալստյան Սոնան, ով իր վստահ ելույթով հիացրեց ժյուրիի հայ և վրացի անդամներին և պարգևատրվեց առաջին տեղի պատվոգրով: Հիանալի ելույթ ունեցան նաև Արշալույսի դպրոցի երկրորդ դասարանի աշակերտուհի Ներսիսյան Մոնիկան և չորրորդ դասարանի աշակերտուհի Մանուկյան Անահիտը:
 
Պարային խմբերի կարգում մրցանակային երկրորդ տեղը գրավեց «Էջմիածին» պարային խումբը, գեղարվեստական ղեկավար՝ Դիանա Սարգսյան: Էջմիածնի խմբի սաներից շատերը գրավեցին տարբեր մրցանակային տեղեր՝ ստանալով պատվոգրեր և գավաթներ:
 
Պարային զույգերի կարգում Անահիտ Մանուկյանի զույգն արժանացավ երկրորդ մրցանակային տեղին:
 
Պարային բաց առաջնությունը ավարտվեց հայկական և վրացական ուրախ պարեղանակներով, որին մասնակցում էին բոլորը՝ և երեխաները, և ժյուրիի անդամներն ու պարուսույցները, և հանդիսատեսը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: