Նորություններ

Տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի մրցանակաբաշխությունը

Ուշագրավ 2014-07-02

Տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի պաշտոնական փակման արարողությունը: Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել էր հունիսի 21-ին: Ցուցադրվել են մրցութային բոլոր 21 ֆիլմերը: Հաղթողներին ընտրել է 7 անդամներից բաղկացած միջազգային ժյուրին (Կատյա Մալատեստա, Անտուան Ագուջյան, Արմեն Խաչատրյան, Տեր Եսայի քհն. Արթենյան, Արամ Սուքիասյան, Հայր Հովհաննես (Ջովաննի Գուայտա), Գորան Ռադովանովիչ):
Քանի որ փառատոնի ֆիլմերի մրցութային ծրագիրն ուղղված էր համամարդկային արժեքների մասին բարձրաձայնելուն, ուստի ժյուրիի անդամները նախ և առաջ հաշվի են առել ֆիլմի հիմնական ուղերձը: Հենց մարդկության համար կարևոր ուղերձների անուններով էլ փառատոնի կազամերպիչները ներկայացրել են անվանակարգերը՝ «Լավագույն ուղերձ. «Սեր»», «Լավագույն ուղերձ. «Խաղաղություն»» և այլն: Առանձին անվանակարգում ներկայացված էր նաև փառատոնի ուղերձ-կարգախոսը՝ «Վնասվածը վերականգնելու կարիք կա»:
 
Իսկ հաղթող ֆիլմերի հեղինակների համար նախատեսված մրցանակ-արձանիկները պատրաստել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները՝ իրենց վարպետի ղեկավարությամբ:
 
Փառատոնի անվանակարգերում լավագույնը ճանաչված ֆիլմերն են՝
 
1. Լավագույն ուղերձ. «Սեր» - «ՄԳԱ», Ռուսաստան, 2014 թ., Վիկտոր Գուրով
2. Լավագույն ուղերձ. «Խաղաղություն» - «Երկրորդ շնչառություն», Ռուսաստան, 2012 թ., Սերգեյ Ցիս
3. Լավագույն ուղերձ. «Քաջություն» - «Մուհամեդն ու ձկնորսը», Իտալիա, 2012 թ., Մարկո Լեոպարդի
4. Լավագույն ուղերձ. «Երկխոսություն» - «Ընդունելություն» ԱՄՆ, 2011 թ., Հարի Կակատսակիս
5. Լավագույն ուղերձ. «Հանդուրժողականություն» - «Սև ու սպիտակ», Իրան, 2014 թ., Ջալալ Փանահի
6. Լավագույն ուղերձ. «Մարդասիրություն» - «Աստծո պարգև», Ռուսաստան, 2013 թ., Սոֆյա Գեվեյլեր 
7. «Վնասվածը վերականգնելու կարիք կա» - «Խավարում», Հայաստան, 2013 թ., Արա Երնջակյան
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: