Նորություններ

ԱԱ-2014. հայտնի դարձան 1/4 եզրափակչի բոլոր զույգերը

Սպորտ 2014-07-02

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությունում տեղի է ունեցավ 1/8 եզրափակիչ փուլի վերջին հանդիպումը: Իրար հետ մրցեցին Բելգիայի և ԱՄՆ-ի հավաքականները:
Այսպիսով հայտնի դարձան հաջորդ 1/4 փուլի բոլոր զույգերը:
 
Քառորդ եզրափակիչում բրազիլացիները կհանդիպեն Կոլումբիային, ֆրանսիացիներն ուժերը կչափեն Գերմանիայի հետ, հոլանդացիները կխաղան Կոստա Ռիկայի դեմ, իսկ Արգենտինային բաժին հասան բելգիացիները:
 
Քառորդ եզրափակիչի խաղերը կկայանան հուլիսի 4-ին և 5-ին:
 
ԱԱ-2014. 1/4 եզրափակիչ
 
1. Բրազիլիա – Կոլումբիա (hուլիսի 4, Ֆորտալեզա) 
 
2. Ֆրանսիա – Գերմանիա (hուլիսի 4, Ռիո դե Ժանեյրո) 
 
3. Հոլանդիա – Կոստա Ռիկա (hուլիսի 5, Ռիո դե Ժանեյրո) 
 
4. Բելգիա – Արգենտինա (hուլիսի 5, Բրազիլիա) 
 
Կիսաեզրափակիչ
 
1-ին զույգի հաղթող – 2-րդ զույգի հաղթող
 
3-րդ զույգի հաղթող – 4-րդ զույգի հաղթող
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: