Նորություններ

ԱԱ-2014. հայտնի դարձան 1/8 եզրափակչի բոլոր զույգերը

Սպորտ 2014-06-27

2014 թվականի աշխարհի առաջնությունը թևակոխում է վճռորոշ փուլ: Հունիսի 26-ին ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները և հայտնի դարձան 1/8 եզրափակիչ փուլի բոլոր խաղային զույգերը:
Անգլիայի, Պորտուգալիայի Իտալիայի ու աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի պես հավաքականները չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը: Պայքարում մնացել են 6 եվրոպական թիմեր, 5 հարավամերիկյան, 2 աֆրիկյան և 3 հյուսիսամերիկյան: 
 
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆը կմեկնարկի հունիսի 28-ին:
 
ԱԱ-2014. 1/8 եզրափակիչ
 
Բրազիլիա – Չիլի (Հունիսի 28, Բելու Օրիզոնտի) 
 
Կոլումբիա – Ուրուգվայ (Հունիսի 28, Ռիո դե Ժանեյրո)
 
Հոլանդիա – Մեքսիկա (Հունիսի 29, Ֆորտալեզա)
 
Կոստա Ռիկա – Հունաստան (Հունիսի 29, Ռեսիֆի)
 
Ֆրանսիա – Նիգերիա (Հունիսի 30, Բրազիլիա)
 
Գերմանիա – Ալժիր (Հունիսի 30, Պորտու Ալեգրի)
 
Արգենտինա – Շվեյցարիա (Հուլիսի 1, Սան Պաուլու)
 
Բելգիա – ԱՄՆ (Հուլիսի 1, Սալվադոր)
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: