Նորություններ

Գրան պրի. Էլինա Դանիելյանը ունի 3 միավոր

Սպորտ 2014-06-26

Վրաստանի Լոպոտա քաղաքում շարունակում է ընթանալ «ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրի» մրցաշարերի հերթական փուլը: Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը 4-րդ տուրում առավելության է հասել ուկրաինուհի Աննա Մուզիչուկի նկատմամբ, իսկ 5-րդ տուրում միավորը կիսել ռուս Ալեքսանդրա Կոստենյուկի հետ:
Հունիսի 25-ին կայացած 6-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով 20-րդ քայլին միավորը կիսեց բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովայի հետ: Դա մրցակցային օրվա միակ ոչ-ոքին էր:
 
Այսպիսով, Դանիելյանն ունի 3 միավոր և Ստեֆանովայի հետ բաժանում է 7-8-րդ տեղերը: Առաջատար Հոու Յիֆանը տարավ հերթական հաղթանակը՝ հավաքելով 5.5 միավոր:
 
Գրան պրի, 6-րդ տուր
 
Ստեֆանովա – Դանիելյան՝ 0.5:0.5
 
Մումինովա - Կոստենյուկ Ա.՝ 0:1
 
Խոտենաշվիլի - Մուզիչուկ Ա.՝ 0:1
 
Կոներու – Դրոնավալի՝ 1:0
 
Ժաո Սյու – Ձագնիձե՝ 0:1
 
Հոու Յիֆան - Յու Վենջուն՝ 1:0
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: