Նորություններ

Հետաքրքիր փաստեր Հնդկաստանի մասին

Ուշագրավ 2014-06-25

Հնդկաստանն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն է, որն ունի նաև աշխարհի մեծությամբ երկրորդ բնակչությունը: Այսպիսի տվյալներով ասիական այս հսկա պետությունը մեծ դեր կարող է խաղալ համաշխարհային ասպարեզում՝ հաշվի առնելով երկրի ճանապարհների ցանցը, սպառողական ծախսերը կամ երիտասարդ բնակչությունը:
Համենայն դեպս՝ Հնդկաստանը որոշ լայնածավալ խնդիրներ ունի, ինչպիսիք են ինքնասպանությունն ու ճանապարհային վթարները:
 
Այսպիսով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 13 ուշագրավ փաստեր Հնդկաստանի մասին.
 
1. Հնդկաստանի ճանապարհային ցանցն այնքան երկար է, որ կարող է Երկրի շուրջ պտտվել ավելի քան117 անգամ: Ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 4.7 մլն կմ և մեծությամբ երկրորդն է աշխարհում: Երկրի շրջանագիծը կազմում է 40.075 կմ:
 
2. Նյու Դելիի օդն ամենաաղտոտվածն է աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Նյու Դելիի օդի աղտոտվածության մակարդակը գնահատել է 2.5 միկրոմետր, ինչը նշանակում է, որ մեկ խորանարդ մետր օդին 152 գրամ աղտոտված մասնիկ է հասնում, ինչը չափազանց վտանգավոր է թոքերի համար: Դա Պեկինի օդի աղտոտվածության մակարդակից 3 անգամ ավելին է:
 
3. Հնդկաստանն աշխարհի ամենախոնավ վայրն է: Այստեղ միջինում տարեկան 12 մետր անձրև է տեղում:
 
4. 2012թ.-ին Հնդկաստանում յուրաքանչյուր 3 րոպեն մեկ մեկ մարդ է մահանում ճանապարհներին: Ճանապարհային վթարների հետևանքով 138,258 մարդ է զոհվել 2012թ.-ին:
 
5. Հնդկաստանը 2020թ.-ին կդառնա աշխարհի ամենաերիտասարդ ազգը: 2020թ.-ին Հնդկաստանի բնակչության միջին տարիքը կկազմի 29:
 
6. Հնդկաստանը սպառում է ողջ աշխարհում սպառվող վիսկիի կեսը: 2012թ.-ին Հնդկաստանում 1.2 մլրդ լիտր վիսկի է սպառվել:
 
7. Հնդկաստանը տարեկան կտրվածքով 415 մլն դոլարի արժողությամբ վարսեր է արտահանում: Հնդիկները նվիրաբերում են իրենց մազերը եկեղեցիներում՝ որպես հոգևոր նվեր, հատկապես՝ նրանք, ովքեր չեն կարող գումար կամ թանկարժեք իրեր նվիրաբերել: Ամեն օր շուրջ 40000 ուխտագնաց նվիրաբերում է իր մազերը:
 
8. Հնդկաստանի 25 ամենահարուստ անձանց համատեղ եկամուտը կազմում է 174.8 մլրդ դոլար, որը հավասար է Ուկրաինայի ՀՆԱ-ին:
 
9. Հնդկաստանի տարածքի 25 տոկոսը վերածվում է անապատի: Դա հավասարազոր է 3 Միացյալ Թագավորության չափսին: Տեղումների փոփոխվող համակարգը հանգեցրել է երկրի 81 մլն հետկար տարածքի անապատացմանը:
 
10. Սպառողական ծախսերը Հնդկաստանում կեռապատկվեն 2020թ.-ին՝ 991 մլրդ դոլարից հասնելով 3.6 տրիլիոն դոլարի:
 
11. 2012թ.-ին Հնդկաստանում 135,445 մարդ ինքնասպան է եղել: Ամենաշատը ինքնասպանություն գործում են Պուտտուչչերիում, որտեղ 100000 մարդու համար ինքանսպանությունների տոկոսը կազմում է 36.8:
 
12. Հնդկաստանն ունի ավելի քան 275 մլրդ տոննա ածխի պաշար: Հաջորդ 20 տարում Հնդկաստանը կարող է շրջանցել ԱՄՆ-ին՝ դառնալով աշխարհում երկրորդ ամենախոշոր ածուխ սպառողը:
 
13. Հնդկաստանն անցյալ տարի 4-րդ ամենավտանգավոր երկիրն էր լրագրողների համար: 2013-ին 13 թղթակից է սպանվել Հնդկաստանում: Հնդկաստանն այս կատեգորիայում հաջորդում է Սիրիային, Իրաքին և Ֆիլիպիններին:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: