Նորություններ

ԱԱ-2014. Իտալիան ևս միանում է Իսպանիային և Անգլիային, ովքեր լքել են Բրազիլիան

Սպորտ 2014-06-25

Երեկ՝ հունիսի 24-ին, տեղի ունեցավ Աշխարհի 2014 թվականի առաջնության D խմբի 3-րդ տուրի Իտալիա-Ուրուգվայ հանդիպումը: Թիմերն անցկացրեցին իրենց վերջին հանդիպումները խմբային փուլի շրջանակներում:
Ամեն ինչ վճռվեց 59-րդ րոպեին, երբ մրցավարը Կլաուդիո Մարկիզիոյի խախտման համար կարմիր քարտ ցույց տվեց ֆուտբոլիստին, ինչը փոքր-ինչ խիստ պատիժ էր իտալացու համար: Օգտագործելով թվային առավելությունը, ուրուգվայցիները կարողացան հաղթանակ կորզել: 81-րդ րոպեին Գոդինի գլխով կատարած հարվածը միակն էր այս խաղում:
 
Երկրորդ առաջնությունն անընդմեջ իտալացիները չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը: Երրորդ տուրում Իտալիան 0:1 հաշվով պարտվեց Ուրուգվային: Թիմի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հրաժարական ներկայացրեց:
 
Այսպիսով Իտալիան ևս միանում է Իսպանիային և Անգլիային, ովքեր լքել են Բրազիլիան, իսկ Ուրուգվայը կշարունակի պայքարը փլեյ-օֆֆ փուլում:
 
Իտալիա-Ուրուգվայ՝ 0-1
 
Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Մատիա Դե Շիլյո, Ջորջիո Կյելինի, Մատեո Դարմիան, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Կլաուդիո Մարկիզիո, Անդրեա Պիրլո, Մարկո Վերատի, Մարիո Բալոտելի, Չիրո Իմոբիլիե
 
Ուրուգվայ. Ֆերնանդո Մուսլերա, Դիեգո Գոդին, Ալվարո Պերեյրա, Խոսե Մարիա Խիմենես, Մարտին Կասերես, Քրիստիան Ռոդրիգես, Նիկոլաս Լոդեյրո, Արեվալո Ռիոս, Ալվարո Գոնսալես. Էդինսոն Կավանի, Լուիս Սուարես
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: