Նորություններ

Հայաստան ժամանած 15 երկրների երիտասարդներ կներկայացնեն իրենց մշակույթը

Ուշագրավ 2014-06-24

Ս.թ. հունիսի 22-ից սկսած մինչև հուլիսի 1-ը աշխարհի 15 երկրներից Հայաստան եկած երիտասարդները կմասնակցեն 9-օրյա երիտասարդական փոխանակման ծրագրի, որը տեղի կունենա Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տանը:
Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Մոլդովայից, Իսպանիայից, Բուլղարիայից, Լեհաստանից, Իտալիայից, Խորվաթիայից, Սլովենիայից, Թուրքիայից, Ռումինիայից, Վրաստանից եկած մասնակիցները կներկայացնեն իրենց ազգային խոհանոցը, երգերը և պարերը: Հայկական մշակույթը կներկայացվի հունիսի 26-ին:
 
Ծրագրի նպատակն է աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած բազմազգ երիտասարդներին ուսուցանել ու բացահայտել իրենց կարողությունների ձևաչափերը, որպես անհատ ձևավորվելու և կայանալու ուժեղ և թույլ կողմերը, հմտությունները և մտավոր ունակությունները, բարձրացնել նրանց իրազեկությունը հասարակության համար պիտանի և ժամանակակից մարդ դառնալու համար, նպաստել նրանց անձնային որակների, մասնագիտական հնարավորությունների զարգացմանը և ընդլայնմանը, ըմբռնել տարաբնույթ կոնֆլիկտների հաղթահարման մեթոդները և դրանք լուծելու եղանակները, ոչ ֆորմալ կրթության գործիքների միջոցով օգնել նրանց նպատակներ դնել իրենց առջև և իրականացնել դրանք սեղմ ժամկետներում` ստեղծագործ, գիտակից ակտիվ և կայացած սերունդ ունենալու նպատակով:
 
Աղբյուրը՝ www.aysor.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: