Նորություններ

Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը Հայաստանում է

Սպորտ 2014-06-24

Երևանի Գաֆեսճյան կենտրոնի Խանջյան սրահում կայացավ մամուլի ասուլիս, ուր Լևոն Արոնյանը հյուրընկալել էր ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար, շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Ասուլիսի ժամանակ Արոնյանը նշեց, որ առաջիկա տասը օրերին պետք է հանգստանա, որպեսզի պատրաստվի Օլիմպիադային:
Հունիսի 23-ի առավոտյան շախմատիստները ուղղաթիռով մեկնել էին Տաթեւի վանք: «Ես էքսպրոմտով եմ ընդունվել գիդի աշխատանքի: Մագնուսին դուր եկավ այստեղ՝ թե խոհանոցը, թե պատմական վայրերը: Շատ ուրախ եմ, որ Կարլսենն այցելեց մեր երկիր: Ուրախ եմ, որ նա իր աչքերով կարողացավ տեսնել, թե ինչու է մեր երկիրն այսպես լավ խաղում շախմատ:
 
Օլիմպիադայում սպասում ենք միայն հաղթանակ: Հաճելի է, որ լինելու ենք Նորվեգիայում: Այնտեղ շատ սարեր կան, և դա շատ բնորոշ է մեր երկրին»,- ասաց Լևոն Արոնյանը:
 
Նշենք, որ Կարլսենը Երևանում ծաղիկներ է դրել աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշարձանին, միաժամանակյա խաղաշարեր անցկացրել պատանի շախմատիստների և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ:
 
Հիշեցնենք նաև, որ համաշխարհային օլիմպիադան տեղի կունենա օգոստոսին Նորվեգիայում:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: