Նորություններ

Երևանում բացվելու է ձեռակերտ տիկնիկների ցուցահանդես

Ուշագրավ 2014-06-23

Ս.թ. հունիսի 27-ին Ռուսական արվեստի թանգարանում բացվելու է «Արծաթե դարի ռուսական նորաձևությունը» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացվելու են Իրինա Վանյանի ձեռակերտ հեղինակային տիկնիկները` 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի հագուստներով:
 
«Իրինա Վանյանը հատուկ մեր թանգարանի պատվերով է պատրաստել ձեռակերտ այդ տիկնիկները, որոնք ներկայացնում են ոչ թե ազգային կամ ավանդական հագուստ, այլ Ռուսաստանի բարձր խավի զգեստները: Դրանց միջոցով կարող ենք պատկերացում կազմել իր հոգևոր մթնոլորտով շատ գրավիչ այդ շրջանի` Արծաթե դարի հագուստի, զարդերի, գլխարկների, պայուսակների և նորաձևությանը բնորոշ այլ տարրերի մասին»,- նշում է թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը:
 
Ա. Տեր-Մինասյանի ներկայացմամբ, ձեռակերտ տիկնիկների ստեղծման արվեստն ունի խոր պատմական արմատներ. «Այդ մշակույթը մեծ տարածում ուներ նաև Ռուսաստանում. գրեթե բոլոր գյուղական ընտանիքներում պահպանվել և փոխանցվել են մայրերից աղջիկներին կտորե փոքրիկ տիկնիկները: Ըստ ավանդույթի, տիկնիկը պետք է պատրաստվեր բարի մտադրությամբ և լավ տրամադրությամբ: Իրինա Վանյանի տիկնիկները պատրաստված են հենց այդ ոգով»:
 
Ցուցահանդեսը-վաճառքը շարունակվելու է մինչև հուլիսի 11-ը:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: