Նորություններ

ԱԱ-2014. ԱՄՆ - Պորտուգալիա՝ 2:2

Սպորտ 2014-06-23

Մանաուսի «Արենա Ամազոնիա» մարզադաշտում ավարտվեց աշխարհի առաջնության խմբային փուլի հերթական հանդիպումը: G խմբի շրջանակներում մրցակցում էին ԱՄՆ-ի և Պորտուգալիայի հավաքականները:
Հանդիպման հաշիվն արդեն 5-րդ րոպեին բացեցին պորտուգալացիները: Աչքի ընկավ Նանին: Զարգացնել հաջողությունը Պորտուգալիան չկարողացավ, իսկ գերմանացի Յուրգեն Կլինսմանի գլխավորությամբ ԱՄՆ-ի թիմը երկրորդ խաղակեսում Ջերմեյն Ջոնսի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը:
 
81-րդ րոպեին էլ Քլինթ Դեմփսիի գոլի շնորհիվ ամերիկացիներն առաջ անցան հաշվի մեջ: Սիլվեստրե Վարելան ավելացված վերջին րոպեին փրկեց Պորտուգալիային ֆիասկոյից: Գոլային փոխանցումը կատարեց Կրիշտիանու Ռոնալդուն:
 
Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց ԱՄՆ-ի հավաքականի դարպասապահ Թիմ Հովարդը, որը մի քանի դրվագներում փրկեց իր թիմին գոլից:
 
Գերմանիայի և ԱՄՆ-ի հավաքականները վաստակել են 4-ական, Գանան ու Պորտուգալիան՝ 1-ական միավոր: Վերջին տուրում կմրցեն ԱՄՆ-ն ու Գերմանիան, Գանան ու Պորտուգալիան:
 
ԱԱ-2014. G խումբ, երկրորդ տուր
 
ԱՄՆ - Պորտուգալիա՝ 2:2
 
Ջերմեյն Ջոնս, 64, Կլինտ Դեմփսի, 81 - Նանի, 5, Վարելա, 90+5
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: