Նորություններ

ԱԱ-2014. Ուրուգվայ - Անգլիա` 2:1

Սպորտ 2014-06-20

Անգլիայի հավաքականը Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 1։2 հաշվով պարտվել է Ուրուգվային:
Առաջին խաղակեսում Էդիսոն Կավանիի նրբանկատ փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով հանդիպման հաշիվը բացեց վնասվածքից ապաքինված Լուիս Սուարեսը, երկրորդ խաղակեսում Գլեն Ջոնսոնի փոխանցումից հետո Աշխարհի առաջնություններում իր առաջին գոլը խփեց անգլիացիների առաջատարներից՝ Ուեյն Ռունին: Խաղավարտին դարպասապահ Մուսլերայի փոխանցումից հետո Լուիս Սուարեսը դառնում է դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
 
Այս խաղից հետո Ուրուգվայի հավաքականը վաստակեց 3 միավոր և հավասարվեց Կոստա Ռիկայի և Իտալիայի ընտրանիներին, որոնք մրցելու են այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին: Անգլիայի հավաքականը, երկրորդ անընդմեջ պարտությունը կրելով, դեռ պահպանում է տեսական հնարավորություններ՝ հաջորդ փուլի ուղեգիր վաստակելու համար:
 
Ուրուգվայ – Անգլիա՝ 2:1
 
Գոլերը՝ Սուարես 39, 85 – Ռունի 75
 
Խաղաշտում Ուրուգվայի և Անգլիայի պատիվը պաշտպանում էին հետևյալ ֆուտբոլիստները:
 
Ուրուգվայ. Մուսլերա, Խիմենես, Գոդին, Կասերես, Պերեյրա Ռիոս, Լոդեյրո (Ստունանի 69), Գոնսալես (Ֆուսիլե 79), Ռոդրիգես, Կավանի, Սուարես (Կոատես 88):
 
Անգլիա. Հարթ, Ջոնսոն, Ջագիելկա, Կեհիլ, Բեյնս, Ջերարդ, Հենդերսոն (Լամբերտ 87),Ուելբեք (Լալանա 71), Ռունի, Ստերլինգ (Բարկլի 64), Սթարիջ:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: