Նորություններ

Մագնուս Կարլսենն՝ արագ շախմատի աշխարհի չեմպիոն

Սպորտ 2014-06-19

Դուբայում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Մրցաշարում հաղթեց ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը: Նորվեգացի գրոսմայստերը 15 տուրերում հավաքեց 11 միավոր:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը վաստակեց 10.5 միավոր և իտալացի Ֆաբիանո Կարուանայի և հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը դուրս մնաց լավագույն եռյակից:
 
Հայաստանի ներկայացուցիչներից Սերգեյ Մովսեսյանը 9 միավորով գրավեց 17-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը հավաքեց 8 միավոր (47-րդ տեղ), իսկ Զավեն Անդրիասյանը՝ 6.5 (79-րդ տեղ): 
 
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցել են 113 շախմատիստներ:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: