Նորություններ

ԱԱ-2014. Ռուսաստան-Հարավային Կորեա՝ 1:1

Սպորտ 2014-06-18

Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության H խմբի առաջին տուրում կայացավ Ռուսաստան–Հարավային Կորեա հանդիպումը և գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշիվ: Իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի ղեկավարությամբ ռուսները խաղի վերջնամասում կարողացան խուսափել պարտությունից:
Հանդիպման 68-րդ րոպեին Կուն Հո Լիի հարվածից հետո ռուսների դարպասապահ Իգոր Ակինֆեևը կոպիտ սխալ թույլ տվեց և կորեացիներն առաջ անցան հաշվի մեջ: Փոխարինման դուրս եկած Ալեքսանդր Կերժակովի գոլի շնորհիվ Ռուսաստանի հավաքականը հինգ րոպե անց վերականգնեց հաշվի հավասարությունը: Կերժակովը Ռուսաստանի թիմի միակ խաղացողն է, որը 2002 թվականին մասնակցել է Հարավային Կորեայում և Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունում: Ռուսաստանը 12 տարվա դադարից հետո առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին:
 
Հանդիպման վերջնամասում ռուսներն ամեն ինչ արեցին ևս մեկ անգամ հաջողության հասնելու համար, սակայն այլևս գոլեր չգրանցվեցին, և թիմերը մեկական միավոր վաստակեցին: Իսկ H խմբի առաջին խաղում Բելգիան կամային հաղթանակ է տարել Ալժիրի նկատմամբ:
 
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց հարավկորեացի Հյուն Մին Սոնը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: