Նորություններ

ԱԱ-2014. Գերմանիա - Պորտուգալիա՝ 4:0

Սպորտ 2014-06-17

Բրազիլիայի խաղադաշտերում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը: G խմբի առաջին խաղում միմյանց հետ մրցում էին Գերմանիայի և Պորտուգալիայի ազգային ընտրանիները:
Գերմանիայի հավաքականը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Պորտուգալիայի հավաքականին: Կարմիր քարտ ստացավ Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն, որը ձեռքով հարվածեց Տոմաս Մյուլերի դեմքին, հետո էլ գլխով խփեց գերմանացի ֆուտբոլիստի գլխին:
 
Առաջին գնդակը Գերմանիայի հավաքականը խփեց 11 մետրանոցից, որը վաստակեց Մարիո Գյոտցեն: Կանոնները խախտեց և դեղին քարտ ստացավ Ժոաու Պերեյրան: Գլխավոր մրցավարը սերբ Միլորադ Մազիչն է: Հարվածը դիպուկ իրացրեց Տոմաս Մյուլերը:
 
Հաշիվը կրկնապատկեց Մատս Հումելսը, որն աչքի ընկավ անկյունայինից Տոնի Կրոոսի կատարած փոխանցումից հետո: Երրորդ գնդակը խփեց նույն Տոմաս Մյուլերը: Հրաշալի գոլային փոխանցում կատարեց Տոնի Կրոոսը:
 
78-րդ րոպեին Տոմաս Մյուլերը հաշիվը դարձրեց 4:0: Շյուրլեի հարվածից հետո պորտուգալացիների դարպասապահ Պատրիսիում հետ մղեց գնդակը, սակայն Մյուլերը հարվածից հետո անզոր էր:
 
Գերմանիան հաղթեց 4:0 հաշվով  և հաստատեց չեմպիոնի գլխավոր հավակնորդի կարգավիճակը: Հանդիպման ընթացքին տրիբունայից հետևում էր նաև Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:
 
ԱԱ-2014. G խումբ, առաջին տուր
 
Գերմանիա - Պորտուգալիա՝ 4:0
 
Տոմաս Մյուլեր, 11, 11մ, 45, 78 Մատս Հումելս, 32
 
Հեռացում՝ Պեպե (Պորտուգալիա), 37
 
Գերմանիա. Նոյեր, Բոատենգ, Մերտեզակեր, Հումելս (Մուստաֆի, 73), Հյովեդես, Լամ, Խեդիրա, Կրոոս, Օզիլ (Շյուրլե, 63), Մյուլեր (Պոդոլսկի, 82), Գյոտցե:
 
Պորտուգալիա. Պատրիսիու, Պերեյրա, Ալվեշ, Պեպե, Կոենտրաու (Ալմեյդա, 65), Վելոզու (Կոշտա, 46), Մոուտինյու, Մեյրելեշ, Նանի, Ուգու Ալմեյդա (Էդեր, 28), Ռոնալդու:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: