Նորություններ

«Ոսկե ծիրան 2014». 1500 հայտ` 95 երկրից

Ուշագրավ 2014-06-14

Ս. թ. հունիսի 13-ին, «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը մամլո ասուլիսով ներկայացրեց այս տարվա ֆիլմերի մրցութային ծրագիրը: Այս տարի ևս այն ավանդաբար պահպանում է չորս մրցույթները:
Մասնավորապես` ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն, համապատասխանաբար, «Խաղարկային», «Վավերագրական», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում: 
 
Ներկայացված ավելի քան 1500 հայտից (շուրջ 95 երկրից) մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրված է ընդհանուր թվով մոտ 70 ֆիլմ, այդ թվում` 10-ը` միջազգային խաղարկային, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` «Հայկական համայնապատկեր» (որից 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:
 
Հիշեցնենք, որ այս տարի կինոփառատոնը նվիրված է Փարաջանովի հոբելյանին` մեկնարկը կտրվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ: «Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային փառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը Երևանում։
 
Աղբյուրը՝ www.gaiff.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: