Նորություններ

Ավարտվեց Norway Chess 2014-ը

Սպորտ 2014-06-14

Ավարտվեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող շախմատային սուպերմրցաշարը: Հաղթող ճանաչվեց ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը:
Վերջին՝ 9-րդ տուրում Կարյակինը սևերով 51-րդ քայլում հաղթեց իտալացի Ֆաբիանո Կարուանային և 6 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը: Մրցաշարը հաղթանակով ավարտեց նաև ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը, ով 5.5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Լավագույն եռյակը եզրափակեց 5 միավոր հավաքած Ալեքսանդր Գրիշչուկը Ռուսաստանից:
 
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Վլադիմիր Կրամինիի, Անիշ Գիրիի և Պյորտր Սվիդլերի պես հավաքեց 4 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավեց նախավերջին՝ 9-րդ տեղը: ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը միայն մեկ հաղթանակ տարավ մրցաշարում (Կարյակինի նկատմամբ) և կես միավոր գերազանցեց հետնապահ Սիմեն Ագդեստեյնին:
 
Norway Chess 2014, 9-րդ տուր 
 
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Լևոն Արոնյան (Հայաստան) ՝ 0.5:0.5
 
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0:1
 
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Սիմեն Ագդեստեյն (Նորվեգիա)՝ 1:0
 
Վլադիմիր Կրամինիկ (Ռուսաստան) – Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0:1
 
Անիշ Գիրի (Հոլանդիա) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5
 
Մրցաշարային աղյուսակ
 
Սերգեյ Կարյակին – 6 միավոր
 
Մագնուս Կարլսեն – 5.5
 
Ալեքսանդր Գրիշչուկ – 5
 
Ֆաբիանո Կարուանա – 4.5
 
Վեսելին Տոպալով – 4.5
 
Վլադիմիր Կրամինիկ – 4
 
Պյոտր Սվիդլեր – 4
 
Անիշ Գիրի – 4
 
Լևոն Արոնյան – 4
 
Սիմեն Ագդեստեյն – 3.5
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: