Նորություններ

Norway Chess 2014. 7-րդ տուր

Սպորտ 2014-06-12

Շախմատային սուպերմրցաշարի 7-րդ տուրում, որն ընթանում է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում, Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: 6 ժամից ավելի տևած պարտիան ավարտվեց 63-րդ քայլում:
Կրամնիկը վաստակեց 4 միավոր և Կարլսենի ու Կարուանայի հետ բաժանում է առաջին տեղը: Լևոն Արոնյանն ունի 3 միավոր:
 
Այս պահին ավարտված մյուս պարտիաներում ևս գրանցվել է ոչ ոքի: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մրցում էր ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, իտալացի Ֆաբիանո Կարուանան՝ բուլղարացի Վեսելին Տոպալովի, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը՝ նորվեգացի Սիմեն Ագդեստեյնի հետ:
 
8-րդ տուրում կմրցեն Արոնյանն ու Կարուանան, Կարյակինն ու Կրամնիկը, Գրիշչուկն ու Գիրին, Սվիդլերն ու Կարլսենը, Ագդեստեյնն ու Տոպալովը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: