Նորություններ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ

Սպորտ 2014-06-11

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող գերմրցաշարի 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ: Հինգ ժամ 20 րոպե տևած պարտիայում սպիտակներով հանդես եկող ռուսաստանցի գրոսմայստերը մշտապես դիրքային առավելություն ուներ, սակայն Լևոն Արոնյանը զոհաբերեց փիղը և ստացավ հավերժական շախի դիրք: Աշխարհի նախկին չեմպիոնը 63-րդ քայլին ստիպված խաղաղ դաշն կնքեց:
Կրամնիկը վաստակեց 4 միավոր և Կարլսենի ու Կարուանայի հետ բաժանում է առաջին տեղը: Լևոն Արոնյանն ունի 3 միավոր:
 
Այս պահին ավարտված մյուս պարտիաներում ևս գրանցվել է ոչ ոքի: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մրցում էր ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, իտալացի Ֆաբիանո Կարուանան՝ բուլղարացի Վեսելին Տոպալովի, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը՝ նորվեգացի Սիմեն Ագդեստեյնի հետ:
 
Անիշ Գիրին և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը ունեն 3-ական միավոր և հաղթանակի դեպքում մեկը կհավասարվի առաջատարներին:
 
8-րդ տուրում կմրցեն Արոնյանն ու Կարուանան, Կարյակինն ու Կրամնիկը, Գրիշչուկն ու Գիրին, Սվիդլերն ու Կարլսենը, Ագդեստեյնն ու Տոպալովը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: