Նորություններ

Հիանալի սպորտային օրեր Ջերմուկի թիվ 1 դպրոցում

Սպորտ 2014-06-10

Գաղտնիք չէ, որ դպրոցական առօրյայի ամենածանրաբեռնված ամիսը մայիսն է, բայց միևնույնն է աշակերտների համար այն մնում է ամենացանկալին, քանի որ այդ ամսին են տեղի ունենում ամենահետաքրքիր միջոցառումները:
Ծանրաբեռնվածությունից բեռնաթափման ամենաարդյունավետ միջոցը դարձել են ավանդական սպորտլանդիաները: Արդեն 3 օր շարունակ մեծ ոգևորություն և ակտիվություն է տիրում Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի սպորտդահլիճում, Մանե Խաչատրյանի շնորհիվ:
 
Եղնիկ», «Ջերմուկ», «Բյուրեղ» թիմերը իրենց ուժերն են չափում տարբեր հետաքրքիր սպորտաձևերում, և ամենևին էլ կարևորը «մասնակցությունը» չէ: Հենց թիմեր անունները պարտավորեցնող ու ոգևորող են` քանզի «եղնիկները» ամենաարագավազներն են, «բյուրեղները» ամենաուժեղները, իսկ «ջերմուկները»` ամենաառողջները: Այստեղ այնքան բուռն ու մեծ ոգևորությամբ են անցնում սպորտային օրերը, որ երեխաները նույնիսկ մոռանում են մայիսյան ծանրաբեռնվածությունները: Նրանք անկեղծությամբ տրվում են սպորտային խաղերին, իրենց ոգևորությունը փոխանցելով նաև ծնողներին, ուսուցիչներին, ովքեր երեխաների հետ կիսում են և´ հաղթանակների ոգևորությունը, և´ պարտությունների հիասթափությունը:
 
Այս խաղերի ընթացքում երեխաներ ջանք ու եռանդ չեն խնայում լինելու առաջինը, արագը և հաղթողը: Նրանք դրսևորում են իրենց ամենացանկալի որակները` կամքի ուժ, տոկունություն, դիմացկունություն, փոխըմբռնում, անմիջականություն, անկեղծություն:
 
Փոքրիկները դեռ երկար կհիշենք այս հիանալի օրերը: Նրանք լավ են պատրաստվել դիմավորել ամառային երկարատև արձակուրդներ. Բոլորն էլ այս հիանալի գնդակները ձեռք ենք բերել մե՜ծ ջանքերով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: