Նորություններ

«Կոկա-Կոլա ֆուտբոլի դպրոցական գավաթ 2014» մրցաշարում հաղթեց Նոր կյանք դպրոցի թիմը

Սպորտ 2014-06-08

Այսօր՝ հունիսի 8-ին, Երևանի Բանանց ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած խաղի ժամանակ «Կոկա-Կոլա ֆուտբոլի դպրոցական գավաթ 2014» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի գավաթը նվաճեց Գյումրու Նոր կյանք դպրոցի թիմը:
Եզրափակիչ խաղն ավարտվեց 4:2 հաշվով՝ Գյումրու Նոր կյանք դպրոցի թիմը հաղթանակ տարավ Կապանի թիվ 3 դպրոցի թիմի նկատմամբ: Իսկ երրորդ տեղը գրավեց Գյումրու թիվ 27 դպրոցի թիմը՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Չարենցավանի թիվ 6 դպրոցի թիմի նկատմամբ:
 
Ապագա ֆուտբոլիստներին եկել էին ոգեշնչելու Հայաստանի Ֆուտբոլի Ազգային Հավաքականի ֆուտբոլիստները և մարզիչը, ովքեր էլ խաղի մասնակիցներին հանձնեցին պարգևներ ու մեդալներ, այդ թվում «Sony Play Station» վիդեոխաղեր, սմարթֆոններ, MP3 նվագարկիչներ և Կոկա-Կոլա բրենդավորված այլ նվերներ: Պատվավոր առաջին տեղի համար նախատեսված գավաթը Նոր կյանք դպրոցի թիմին հանձնեցին Հայաստանի Ֆուտբոլի Ազգային հավաքականի մարզիկները և Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը: Բացի վերոնշյալից, մրցանակի արժանացան նաև մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված տղան և աղջիկը, ովքեր ստացան գնդակներ Հայաստանի Ֆուտբոլի Ազգային հավաքականի խաղացողների ստորագորություններով:  
 
«Կոկա-Կոլա համակարգն ամբողջ աշխարհում սերտորեն աջակցում է սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպին՝ մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին: Հայաստանում ֆուտբոլի դպրոցական գավաթ կազմակերպելն ավանդույթ է մեզ համար, որն իրականացվում է 2006 թվականից: Զարգացնելով ֆուտբոլը երեխաների միջև՝ նպաստում ենք ֆիզիկապես առողջ հասարակություն ունենալուն, ինչպես նաև հնարավորություն ենք տալիս երեխաներին իրենց դրսևորելու և ապագայում իրենց տեղը գտնելու պրոֆեսիոնալ Ֆուտբոլում», - ասաց Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:  
 
«Կոկա-Կոլա ֆուտբոլի դպրոցական գավաթ 2014» առաջնությունը մեկնարկել է ս.թ.-ի ապրիլին, որն անցել է երկու փուլով: Առաջին փուլում ՀՀ և ԼՂՀ 354 դպրոցների թիմեր մրցել են տարածաշրջանային մրցաշարում, իսկ երկրորդ փուլում լավագույն 32 թիմերը մրցել են Երևանում եզրափակիչ դուրս գալու համար: Առաջնության կազմակերպչական բոլոր հարցերով զբաղվել է Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գործընկեր «DASARAN.am» կրթական ծրագիրը:  
 
Առաջնությունը նպատակ է հետապնդում զարգացնել և մասսայականացնել ֆուտբոլը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, ովքեր չունեն ֆուտբոլային խմբակներ հաճախելու հնարավորություններ:  
 
* * * * *
 
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմեինա» ՓԲԸ մասին
 
Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ՓԲԸ-ն Հայաստանում «Կոկա-Կոլա Ընկերության» ապրանքատեսակների արտադրող և իրացնող ընկերությունն է: Այն հիմնադրվել է 1995 թվականին և մաս է հանդիսանում Կոկա-Կոլա Հելլենիկ խմբի, որը գործում է 28 երկրներում: Հայաստանում ընկերությունն առաջարկում է ոչ ալկոհոլային ըմպելիքների լայն տեսականի՝ հյութեր, ջրեր, սպորտային և էներգետիկ ըմպելիքներ, թեյեր, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող գազավորված ըմպելիքներ՝ Կոկա-Կոլա, Ֆանտա և Սփրայթ: 
 
Կոկա-Կոլա ՀԲՔ ընկերությունը անցել է հետևյալ միջազգային ստանդարտներին համապատասխանության սերտիֆիկացումները.
 
ISO 9001- որակի կառավարման համակարգի
FSSC 22000 - սննդի անվտանգության համակարգի 
ISO 14000 - շրջակա միջավայրի պահպանության համակարգի
OHSAS 18001 - աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման կառավարման համակարգի
 
Զանգվածային լրատվամիջոցների հարցումների համար խնդրում ենք դիմել «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հասարակական գործերի և հաղորդակցման մասնագետ Կարինե Բոտոյանին.

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: