Նորություններ

Ապամոնտաժվել է Հայաստանի միակ դելֆինարիումի շենքը

Ուշագրավ 2013-03-07

Հայաստանի առաջին և միակ դելֆինարիումի շենքն ապամոնտաժվում է, քանի որ այս ժամանցի կենտրոնի շահագործման ժամեկտն ավարտվել է: Այս մասին հայտարարել է «Նեմո» դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը:

Դելֆինարիումի վերջին ներկայացումից հետո (փետրվարի 9) կենդանիները տեղափոխվել են Ուկրաինա: Հիշեցնենք, որ դելֆինարիումը նախորդ տարվա ապրիլին ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը, բայց հոկտեմբերից շարունակել էր աշխատել:

Բացման օրվանից այս կառույցը և դրա գործունեությունը եղել են բնապահպանների քնննադատության թիրախում: Նրանք պնդում էին, որ դելֆինները պահվում են ոչ պատշաճ պայմաններում և հնարավոր է՝ կուրանան քլորաջրից: Բացի այդ` բնապահպանները պնդում էին, որ դելֆինները չեն հարմարվի Հայաստանի կլիմային:
 
Դելֆինարիումը նախատեսված էր 900 այցելուի համար:
 
Աղբյուրը` PanARMENIAN.Net 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: