Նորություններ

«Իմ պարտեզը, դաշտը կամ ընտանեկան հողագործություն» խորագրով ցուցահանդես

Ուշագրավ 2014-06-05

Չեխիայում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Չեխիայի պետական ատյանների պաշտոնյաների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ Չեխիայի Լիդիցե քաղաքում, մայիսի 28-ին բացվել է 42-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը, որի թեման էր «Իմ պարտեզը, դաշտը կամ ընտանեկան հողագործություն»:
Ցուցահանդեսը հիմնադրվել է 1967թ.` ի հիշատակ նացիստական Գերմանիայի կողմից Լիդիցե քաղաքում սպանված, ինչպես նաև պատերազմներում զոհված բոլոր երեխաների: 1973թ.-ից ի վեր, այդ ցուցահանդեսը ձեռք է բերել մեծ համբավ և դարձել Եվրոպայի, ինչպես նաև աշխարհի ամենախոշոր և հին մանկական ցուցահանդեսներից մեկը:
 
Այս տարի ցուցահանդեսին մասնակցեցին 77 երկիր, որոնց կողմից ուղարկվել էր 27868 աշխատանք: Մրցանակների արժանացան 68 երկրից 1516 աշխատանք: Հայաստանից մասնակցող երեխաներին այս տարի աննախադեպ թվով պատվոգրեր հասան: «Լիդիցեի վարդ» մեդալին արժանացավ 7-ամյա Հասմիկ Գևորգյանը Դիլիջանի Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցից: Նույն մեդալին արժանացավ նաև ողջ դպրոցն իր մի շարք սաների` Անահիտ Աբգարյանի (10 տարեկան), Ռաֆայել Գրիգորյանի (11 տարեկան), Դավիթ Խառատյանի (11 տարեկան), Սամվել Սահակյանի (9 տարեկան), Սոֆյա Սիմոնյանի (9 տարեկան), Հայկ Տերտերյանի (11 տարեկան), Հարություն Վարդանյանի (9 տարեկան), Անգելինա Զանդյանի (11տարեկան) աշխատանքների համար:
Պատվոգրերի արժանացան նաև Քասախի արվեստի դպրոցի սան Սամվել Մանասյանը (12 տարեկան) և Երևանի Գասպարյանի անվան արվեստի ստուդիայի աշակերտներ Լիլիթ Գյոդակյանը (7 տարեկան), Էդգար Սամվելյանը (10 տարեկան) և Ալբերտ Սիմոնյանը (9 տարեկան):
 
Մեդալներն ու պատվոգրերը կուղարկվեն Հայաստան և հանդիսավոր պայմաններում կհանձնվեն Լիդիցեի ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 31-ը:
 
Աղբյուրը՝ news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: