Նորություններ

Լևոն Արոնյանի հերթական հաղթանակը

Սպորտ 2014-06-05

Ստրասբուրգում շարունակվում է ''Norway Chess 2014'' սուպերմրցաշարը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 55-րդ քայլում առավելության հասավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ և բարձրացավ երկրորդ հորիզոնական: Արոնյանը Կարյակինի նկատմամբ ունի 1.5 միավորի առավելություն:
Առաջատարն իտալացի Ֆաբիանո Կարուանան է, որը մեկնարկային տուրի հաղթանակից հետո մեկ միավոր վաստակեց նաև երկրորդ տուրում՝ առավելության հասնելով ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի նկատմամբ:
 
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սևերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Երկուսն էլ ունեն մեկական միավոր:
 
Առաջին տուրում Կարուանայից պարտություն կրած ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը սևերով հաղթեց բուլղարացի Վեսելին Տոպալովին: Նորվեգացի Սիմեն Ագդեստեյը և հոլանդացի Անիշ Գիրին խաղացին ոչ ոքին և նույնպես ունեն մեկական միավոր:
 
Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կխաղա Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մյուս զույգերում կմրցեն Կարյակինն ու Ագդեստեյնը, Սվիդլերն ու Տոպալովը, Կարլսենն ու Կարուանան և Գիրին ու Կրամնիկը:
 
Աղբյուրը՝ NEWS.am Sport

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: