Նորություններ

«Կոկա-Կոլա գավաթ 2014». Ավարտվեցին 1/8-ի խաղերը

Սպորտ 2014-06-04

Ս.թ. հունիսի 3-ին «Բանանց» ֆուտբոլային ակումբում «ՀՖՖ- Կոկա-Կոլա գավաթ 2014» մրցաշարի 1/8 փուլը անցավ թեժ և հավասար պայքարում: Հետևելով խաղերին շատ բարդ էր գուշակել, թե որ թիմն է այդ պահին հաղթում. նույնիսկ պարտվողները պայքարում էին մինչև վերջին վայրկյանները:
Մայրաքաղաքի 124-րդ և Չարենցավանի 6-րդ դպրոցների թիմերի մրցավեճը անցավ բավականին թեժ պայքարում: Չարենցավանցիների գրոհներին սրություն էին հաղորդում հարձակվողները: Երևանցիները իրենց հերթին գրագետ հակագրոհներ էին կազմակերպում, բայց մինչև խաղի ավարտը նրանց այդպես էլ չհաջողվեց բացել հաշիվը: Խաղն ավարտվեց 5:0 հաշվով՝ հօգուտ Չարենցավանի 6-րդ դպրոցի:
 
Արմավիրի 2-րդ դպրոցը ուժերը չափում էր Բյուրեղավանի ա/դ-ի հետ: Մրցակիցները երկուական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը: Հաղթողը պարզվեց հետխաղային տուգանային հարվածների միջոցով. խաղն ավարտվեց 3:5 հաշվով՝ հօգուտ Բյուրեղավանի ա/դ-ի:
 
Աչաջուրի դպրոցի սաները ամեն կերպ փորձում էին գրավել Գյումրու Նոր կյանք թիմի դարպասը, սակայն ապարդյուն: Վերջիններս 2 անպատասխան գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը: Հնչեց մրցավարի սուլիչը, և խաղն ավարտվեց 0:2 հաշվով: Հաջորդ փուլ անցավ Նոր կյանք դպրոցի թիմը:
 
Արդյունքները՝
 
Աչաջուրի դ. - Նոր կյանքի դ.՝ 0:2
Բերդավանի դ. - Գյումրու 27 դ.՝ 1:3
Քաղցրաշենի դ. - Երևանի 167 դ.՝ 1:0
Գորիս 2 - Երևան 179՝ 3:2
Եղեգնաձոր 1 - Կապան 3՝ 2:1 
Չարենցավան 6-րդ դ. - Երևան 124՝ 5:0
Արմավիրի 2-րդ և Բյուրեղավանի ա/դ` 2:2 (3:5)
Երևանի 125 դ. - Աշտարակի 3 դ.՝ 1:1 (6:5)

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: