Նորություններ

Շախմատային լրահոս

Սպորտ 2014-06-04

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ս.թ. հունիսի 2-ին մեկնարկած շախմատային սուպերմրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լևոն Արոնյանը (2815) սպիտակներով ոչ ոքի խաղաց նորվեգացի Սիմեն Ադգեստեյնի (2628) հետ:
Երկրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը:
 
Սուպերմրցաշարի առաջին տուրում միակ հաղթանակը տարավ իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան, ով սևերով ուժեղ էր ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկից:
 
Առաջին տուրում սպիտակներով ոչ ոքի խաղաց նաև աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ում մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին էր: Միավորը կիսեցին նաև ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերն ու Վլադիմիր Կրամնիկը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու բուլղարացի Վեսելին Տոպալովը:
 
Հիշեցնենք, որ մրցաշարը կավարտվի հունիսի 13-ին:
 
Տեղեկացնենք նաև, որ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ս.թ. հուլիսի 6-ից 17-ը տեղի կունենա շախմատի կանանց Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը:
 
11 տուրով, շվեյցարական մրցակարգով մրցաշարին կմասնակցեն նաև Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհիները, ովքեր պատրաստվում են օգոստոսի 1-ին Նորվեգիայում մեկնարկելիք Համաշխարհային օլիմպիադային:
 
Պլովդիվում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը, Շուշան Սարգսյանը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: