Նորություններ

Այբբենարանի հանդես Գոշավանքում

Կրթական 2014-06-02

Օրերս Հաղարծինի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները դպրոցի տնօրինության և ուսուցիչների հետ այցելեցին Գոշավանք, որտեղ կայացավ նրանց «Հրաժեշտ այբբենարանին» միջոցառումը:
Երեխաներին իր օրհնանքը տվեց Գոշավանքի քահանա տեր Սարգիսը: Միջոցառման ընթացքում երեխաները ներկայացրեցին մի  հատված Մուշեղ Գալշոլանի «Մամփրե արքան» ստեղծագործությունից, հնչեցին հայոց տառերին և մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններ և երգեր:
 
Միջոցառումն ավարտվեց գեղեցիկ հայրենասիրական պարով, որը շատ ոգևորեց եկեղեցի այցելած օտարերկրյա զբոսաշրջիկներին: 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: