Նորություններ

Պեկինում բացվել է Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանը

Ուշագրավ 2014-06-02

Օրերս Չինաստանի մայրաքաղաք Պեկինում այցելուների առաջ իր դռներն է բացել հանրահայտ Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանը, որն այդ երկրի տարածքում թվով արդեն 4-րդն է։ Նախքան այս Մադամ Տյուսոյի թանգարանը գործում էր Շանհայում, Հոնկոնգում ու Յուհանում։
Ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք նորաբաց թանգարանի ամենաստացված նմուշները։ Այնտեղ ներկայացված են համաշխարհային կինոդերասաններ, սիրված երգիչներ, գործարարներ ու գերտերությունների ղեկավարներ։
 
Հաջողված կերպաների շարքում են Քեյթ Միդլթոնի, արքայազն Ուիլյամի, Սթիվ Ջոբսի, Լեոնարդո դի Կապրիոյի, Մայքլ Ջեքսոնի, Ջեքի Չանի, Վլադիմիր Պուտնի արձանները։
 
Մադամ Տյուսոյի իսկական անունը Մարի Գրոսհոլց է, նա ծնվել է Ստրասբուրգում 1760թ.:
 
Ժամանակի հետ Մարին հրաշալի քանդակագործ է դառնում: Մի դարաշրջանում երբ լուսանկարչությունը դեռ գոյություն չուներ, իսկ նկարչին դիմանկար պատվիրելը թանկ արժեր, նրբակերտ մոմե տիկնիկները մեծ վայելում ունեին:
 
Լոնդոնում գտնվելու առաջին իսկ օրերից Մարին գլխի է ընկնում, թե անգլիացիները որքան են սիրում իրենց պատմությունը և անմիջապես գործի է անցնում:
 
Աշխարհով մեկ  ճանապարհորդելու տարիներին մադամ Տյուսոյի թանգարանային նմուշների մի մասը հրդեհի պատճառով ոչնչացավ, իսկ մեծ մասը խորտակվեց նավի հետ ինչը Տյուսոյի համար համարժեք էր մահվան... Բայց նա իր մեջ ուժ է գտնում ամեն ինչ նորից սկսելու: Նյութեր գնելու համար բանկից գումար վերցնելով, առանց որևէ մեկի օգնության, նա առավոտից մինչև ուշ գիշեր քանդակներ էր անում, հագուստներ կարում. նրան հաջողվում է ոչ միայն վերաստեղծել ողջ հավաքածուն, այլև դրանք համալրել նոր նմուշներով:
 
1835 թ., վաստակելով անհրաժեշտ գումար, Մարին Լոնդոնում բացում է մոմե տիկնիկների առաջին թանգարանը:1884թ.-ին թանգարանը տեղափոխվում է Մերիլ-բոն-ռուդ, որտեղ էլ գտնվում է մինչև այսօր: Ի դեպ, մադամ Տյուսոն մահվանից 8 տարի առաջ սեփական քանդակն էր կերտել... Սև հագուստով փոքրամարմին այդ տատիկն էլ թանգարանի ճեմասրահում առաջինն է դիմավորում հյուրերին:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: