Նորություններ

Շախմատային լրահոս

Սպորտ 2014-05-31

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը մասնակցում է Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող Նեժմետդինովի հուշամրցաշարին: Փառատոնի ծրագրով նախ՝ անցկացվում է արագ շախմատի մրցաշար:
Արագ շախմատի մրցաշարում Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել է 8-րդ տեղը: 1-3 տեղերը զբաղեցրել են Պավել Պոնկրատովը, Սերգեյ Վոլկովը և Ալեքսեյ Սմիրնովը:
 
Լրացուցիչ ցուցանիշով հայ շախմատիստը գրավել է 8-րդ տեղը: 1-3-րդ տեղերը բաժանել են 7-ական միավոր վաստակած Պավել Պոնկրատովը, Սերգեյ Վոլկովը և Ալեքսեյ Սմիրնովը: Նրանք մրցանակային տեղերը զբաղեցրել են նշված հերթականությամբ:
 
Գրոստմայստեր Գևորգ Հարությունյանը մասնակցելով Հնդկաստանի Բհուբանեշվար քաղաքում անցկացվող մրցաշարին 8 տուրից հետո վաստակել է 6 միավոր: Նա կես քայլով ետ է մնում առաջատարներից` գրոսմայստերներ Չանդա Սանդիպանից, Սուրի Վայբհավից (Հնդկաստան) եւ Լուկա Պաիճաձեից (Վրաստան): Գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանն ունի 5 միավոր:
 
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը Լիխտենշտեյնի Տրիեզեն քաղաքում անցկացվող օփենում 7 տուրից հետո վաստակել է 5 միավոր:
 
Աղբյուրը՝ armchess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: