Նորություններ

«Մանկական եվրատեսիլ- 2014» մրցույթն այս տարի կանցկացվի Մալթայում

Ուշագրավ 2014-05-30

Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաներին ամեն տարի համախմբող «Մանկական Եվրատեսիլ-2014»-ը հստակեցրել է իր ժամանակացույցը: Եվրոպական հեռարձակողների միությունն այս տարի մրցույթը հյուրընկալող երկրի` Մալթայի Հանրային հեռարձակողի հետ որոշում է կայացրել այն անցկացնել նոյեմբերի 15-ին: Հայաստանը ևս մասնակցելու է մրցույթին:
Այն փոքրիկ երգիչներն ու երգչուհիները, ովքեր ցանկանում են մասնակցել երգի սիրված մրցույթին, պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտերը սույն թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը:
 
Մրցույթը հյուրընկալող երկրի՝ Մալթայի համար ընթացիկ տարին խորհրդանշական է, քանի որ այն հոբելյանական է անկախ պետություն հռչակվելու, ինչպես նաև Եվրոպական միությանը անդամակցելու առիթով: Առաջին անգամ «Մանկական եվրատեսիլ»-ի պատմության մեջ այն կանցկացվի կղզում:
 
Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները գույներ ստացած միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խորհրդանշում են Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արևամուտը:
 
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին. «Արևիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում երկրորդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008թ.-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010թ.-ին 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011թ.-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում և մեր երկիրը այս անգամ ներկայացրել է Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012թ.-ին Հայաստանը ներկայացրել է «Compass band» խումբը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, 2013թ.-ին՝ Մոնիկա Ավանեսյանը՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: