Նորություններ

Վիկ Դարչինյան. Նիկոլաս Ուոլթերսը փորձառու բռնցքամարտիկ է, բայց ես ավելի ուժեղ եմ

Սպորտ 2014-05-30

Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը (39-6-1, 28 КО) ս. թ. մայիսի 31-ին չեմպիոնական մենամարտ է անցկացնելու կիսաթեթև քաշային կարգում WBA չեմպիոնական գոտուն տիրող Նիկոլաս Ուոլթերսի հետ (23-0, 19 КО): Կվիճարկվի WBA վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին։ Դարչինյանն արդեն Մակաոյում է ու պատրաստ է Նիկոլաս Ուոլթերսի (Ճամայկա) հետ մենամարտին:
«Ես հավատում եմ իմ ուժերին, և կարծում եմ, որ դա մարդկային մտածելակերպ է. հավատում ես, ուրեմն կարող ես», - ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը: 
 
«Եթե ես հավատում եմ, ուրեմն չպետք է հոգնեմ. նույնսիկ եթե հասնեմ 8-9 ռաունդներին, ապա այնպիսի թարմ տեսք պետք է ունենամ, ինչպիսին առաջինում։ Դու պետք է մարզես քո մարմինը և մտովի կառավարես այն: Ես նվաճել եմ շուրջ 14 տիտղոս, և եթե պահանջվի, որ ցույց տամ իմ հմտությունները, ապա կանեմ դա, քանի որ հավատում եմ, որ կկարողանամ: Ես հավատում եմ, որ կարող եմ նոկաուտի ենթարկել Ուոլթերսին։ Բայց դրանում համոզվելու համար պետք է հաղթեմ մինչև 7-8 ռաունդները։ Միայն այդ դեպքում կկարողանամ նրան նոկաուտի ենթարկել: Նա համարվում է անպարտելի, բայց ես կկանգնեցնեմ նրան»։
 
38-ամյա բռնքամարտիկը խոսել է նաև ֆիլիպինցի Նոնիտո Դոներից կրած երկրորդ պարտության, ինչպես նաև երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոնի հետ երրորդ մենամարտ անցկացնելու հնարավորության մասին։ Դարչինյանը նշել է, որ Դոները դեռ չի համաձայնի մենամարտել իր հետ, քանի որ վերջին մենամարտում նա մեծ խնդիրներ է ստեղծել ֆիլիպինցու համար։
 
«Հետագայում ցանկանում եմ կրկին մենամարտել Դոների հետ։ Այժմ շատ ավելի ուժեղ եմ, քան վերջին մենամարտի ժամանակ։ Դուք կտեսնեք տարբերությունը։ Եթե կարողանամ երկու տիտղոսներ նվաճել, ապա Դոները կրկին կմենամարտի ինձ հետ։ Սակայն վերջին մենամարտից հետո կարծում եմ, որ Նոնիտոն չի պատրաստվում հանդիպել ինձ հետ, քանի որ զգացել է իմ ուժը»,- նշում է Դարչինյանը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: