Նորություններ

Գյումրու թիվ 27 դպրոցի խոշոր հաշվով հաղթանակը և 2 թիմերի տեխնիկական պարտությունը

Սպորտ 2014-05-28

Ս. թ. մայիսի 27-ին «Բանանց» ֆուտբոլային ակումբում մեկնարկեց «Կոկա-Կոլա գավաթ 2014» ավանդական մրցաշարի եզրափակիչ փուլը, որում պարտվողը լքում է առաջնությունը: Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավելի քան 350 դպրոցական թիմերից լավագույն 32-ը իրավունք ստացան մրցել ուժեղագույնի տիտղոսը նվաճելու համար մայրաքաղաքի լավագույն բազաներից մեկում:
Այսպիսով, երեկ՝ մայիսի 27-ին կայացան 1/16 առաջին 8 խաղերը, որոնց արդյունքում մրցաշարում հաղթելու լուրջ հայտ ներկայացրեց Գյումրու թիվ 27 դպրոցի թիմը` 18 գնդակ ուղարկելով Երևանի թիվ 200 դպրոցի սաների դարպասը: 
 
Չափազանց կարգապահ խաղով աչքի ընկան նաև Շիրակի մարզի Նոր կյանք դպրոցի ֆուտբոլիստները. 4 ժամյա ուղևորությունը Երևան չխանգարեց 7-0 հաշվով հաղթել տեղի 138 դպրոցի թիմին: Նոր կյանքի թիմից հատկապես աչքի ընկավ 7-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Իգիթյանը: Անցնելով առաջ՝ նշենք, որ Հովհաննեսին շուտով հրավիրելու են պրոֆեսիոնալ մարզումների:
 
Մրցաշարի ֆավորիտ կարելի է համարել Քաղրաշեն գյուղի թիմին, որը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Աշտարակ 1 դպրոցի թիմի դարպասը:
 
Շատ համառ պայքարում անցավ Երևանի թիվ 167 և Ճամբարակ, Երևանի թիվ 125- Ակունք դպրոցների թիմերի պայքարը, որոնց արդյունքում թե՛ Ճամբարակի, թե՛ Ակունքի թիմերը գրանցեցին տեխնիկական պարտություն՝ 1/8-ում իրենց տեղերը զիջելով Երևանի 167 և 125 դպրոցների թիմերին:
 
Արդյունքները`
 
Քաղցրաշենի դպրոց – Աշտարակ 1-ին՝ 4:0
Արարատ 1-ին – Աշտարակ 3-րդ՝ 1:2
Աչաջուրի դպրոց – Նորագյուղի դպրոց՝ 1-0
Երևան 170 – Բերդավանի դպրոց՝ 2-4
Երևան 167 –  Ճամբարակի 1-ին՝ հաղթանակը 167 դպրոցին
Երևան 125 –  Ակունքի դպրոց՝ հաղթանակը 125 դպրոցին
Երևան 138 – Նոր կյանքի դպրոց՝ 0:7
Երևան 200 – Գյումրի 27՝ 1:18
 
Այսօր` մայիսի 28-ին՝ ժամը 14:00-ից կմեկնարկեն 1/16-ի մնացած 8-ը խաղերը: Ուժերը չափելու են հետևյալ դպրոցների թիմերը.
 
Երևան 71 – Չարենցավան 6
Երևան 31 – Բյուրեղավանի ա/դ
Երևան 124 – Հայթաղի դպրոց
Երևանի 37 – Արմավիր 2
Երևան 179 – Արենու դպրոց
Երևան 164 – Եղեգնաձոր 1
Գորիս 2 – Վանաձոր 17
Կապան 3 – Ալավերդի 12

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: