Նորություններ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մրցանակները 2013թ.-ի մրցանակակիրներին

Ուշագրավ 2014-05-27

Երեկ՝ մայիսի 26-ին, տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2013թ.-ի մրցանակների բաշխման արարողությունը: Սերժ Սարգսյանն ու բարերար Ժան Պողոսյանը երիտասարդ մրցանակակիրներին շնորհեցին ՀՀ նախագահի 2013թ.-ի մրցանակները:
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ նախագահը շնորհավորեց մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած ՀՀ նախագահի մրցանակին արժանացած անձանց:
 
Նշենք նաև, որ ՀՀ նախագահի 2013թ.-ի մրցանակների շնորհման համար ձևավորված հանձնաժողովների ներկայացուցիչների խոսքով՝ մրցանակներին առաջադրված աշխատանքներն ընտրվել են հանձնաժողովների անդամների կողմից միաձայն: Ընտրվել են միայն հեռանկար և գիտական անգնահատելի արժեք ունեցող աշխատանքները:
 
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար մրցանակի արժանացան ՀՀ ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆոսոր Ամատունի Վիրաբյանը և պատմական գիտությունների թեկնածու Գայանե Ավագյանը՝ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ (1916-1917թթ.)» հայերեն եռահատորյան փաստաթղթերի ժողովածուի և նույնանուն անգլերեն հատընտիր ժողովածուի համար: Նույն անվանակարգում մրցանակ շնորհվեց իսրայելցի, գիտնական, պատմաբան Յահիր Աուրոնին «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի և տասնամյակների ընթացքում իրականացրած գիտական գործունեության համար:
 
ՀՀ նախագահի 2013թ.-ի մրցանակին արժանացան բնագիտական գիտությունների զարգացման, տեխնիկական գիտությունների և ինֆոմացիոն տեխնոլոգիաների, ինչպես նաև ֆիզիկայի բնագավառների գիտական աշխատանքները:
 
ՀՀ նախագահի 2013թ.-ի մրցանակից անմասն չէին մնացել նաև այն երիտասարդները, ովքեր առաջադրվել ու մրցանակի են արժանացել մշակույթի ու գրականության բնագավառներում:
 
Արվեստի բնագավառում «Հաղթահարում» գեղանկարի համար մրցանակ ստացավ Գոռ Գյուրջյանը, իսկ Ժաննա Նազարյանն ու Ռազմիկ Նազարյանը՝ «Այստեղ՝ մեր կողքին» վավերագրական ֆիլմի համար:
 
Գրականության բնգավառում մրցանակի արժանացավ երիտասարդ գրող Մանե Գրիգորյանը՝ «Ցուրտ կին» բանաստեղծական ժողովածուի համար:
 
Բարձր կատարողական արվեստի և լավագույն կատարումների համար դասական երաժշտության բնագավառներում մարցանակների արժանացան Լուիզա Երեմյանը, Սերգեյ Սարգսյանը, Գրիգոր Աբրահամյանը, Ժորա Սարգսյանը:
 
Աղբյուրը՝ armenpress.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: