Նորություններ

Ռուսաստանի հավաքականը դարձավ Աշխարհի հոկեյի չեմպիոն

Սպորտ 2014-05-27

Վերջին տարիներին Ռուսաստանի հոկեյի հավաքականը հաղթանակներ չէր տարել: Ամենացավալի պարտությունը հավաքականը տարավ Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ: Չնայած նրան, որ ռուսները ակնկալում էին ոսկե մեդալներ, քարորդ եզրափակիչ խաղի ժամանակ նրանք զիջեցին Ֆինլանդիայի հավաքականին: Սակայն աշխարհի առաջնության ժամանակ նրանք հաղթեցին Ֆինլանդիայի հավաքականինև վրեժխնդիր եղան:
Ռուսաստանի հավաքականը հոկեյի Աշխարհի 78-րդ առաջնությանը ներկայացել էր, թերևս, ամենաուժեղ կազմով, և հենց խմբային փուլից հասկացրել, որ ամենամեծ ցանկությունը՝ հաղթել մրցաշարում, հենց նրանք ունեն: Որպես արդյունք՝ հաղթանակները հետևեցին մեկը մյուսին, իսկ փյել-օֆֆ փուլում Օլեգ Զնարոկի թիմը՝ նախ հաղթել է ֆրանսիացիներին՝ 3-0, իսկ կիսաեզրափակիչում էլ՝ շվեդներին՝ 3-1: Եզրափակիչի ռուսների մրցակիցը Ֆինլանդիայի հավաքականն էր: Առաջին քառորդում Սերգեյ Շիրոկովը փայլուն նետումով առաջ է մղել ռուսներին, բայց Պակարիների ու Պալոպայի դիպուկությունը թույլ է տվել ֆիներին բեկել հանդիպման ընթացքը: Բայց հետագայում սառցադաշտում միայն Ռուսաստանի հավաքականն էր հաջողության հասնում:
 
Ալեքսանդր Օվեչկինը հավասարեցրել է հաշիվը, իսկ Եվգենի Մալկինը՝ երրորդ քառորդից առաջ, առավելություն պարգևել ռուսներին՝ 3-2:
 
Երրորդ 20 րոպեների ընթացքում Զնարոկի թիմը՝ Դանիսի ու Բոբրովսկու ջանքերով, ևս երկու անգամ գրավել է ֆինների դարպասը՝ 5-2, և Ռուսաստանի ընտրանին վրեժխնդիր է լինում Ֆինլանդիային՝ Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում կրած պարտության դիմաց:
 
Աղբյուը՝ www.armnewstv.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: