Նորություններ

Ազգային հավաքականի մարզումները Շվեյցարիայում

Սպորտ 2014-05-26

Մայիսի 25-ին Շվեյցարիաի «Դոմեն դե դիվոն» հյուրանոցից ոչ հեռու գտնվող մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Բացի այդ նշենք, որ երկու օր անց Ժնևում Բեռնար Շալանդի թիմը ընկերական հանդիդում պետք է անցկացնի ԱՄԷ-ի թիմի հետ:
Մարզմանը մասնակցել են հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Շվեյցարիայում թիմին միացան Վիլնյուսի «Զալգիրիսի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը, պերուական «Ալյանսայի» հարձակվող Մաուրո Գևգեոզյանը և Վահագն Միլիտոսյանը, որին հավաքական էին հրավիրել փորձնական նպատակով:
 
Մարզումների ընթացքում ֆուտբոլիստները տարբեր վարժություններ են անցկացրել՝ գնդակով և առանց գնդակի: Մարզումների վերջում անցկացվել է նաև երկկողմանի խաղ:
 
Հայաստանի հավաքականը ևս մեկ նախախաղային մարզում կանցկացնի այսօր՝ ժամը 19:30-ին, իսկ մայիսի 27-ին՝ ժամը 21:00-ին Ժնևի «Ֆոբտենտ» ստադիոնում տեղի կունենա ԱՄԷ- Հայաստան ընկերական խաղը:
 
Տեղեկացնենք նաև, որ մայիսի 31-ին Հայաստանի հավաքականը Սիոնում ընկերական խաղ կանցկացնի ալժիրցիների հետ, իսկ հունիսի 6-ին Մայնցում կմրցի Գերմանիայի ազգային թիմի դեմ:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: