Նորություններ

Հենրիխ Մխիթարյանը` «Շախտյոր»-ի պարտության մասին

Սպորտ 2013-03-06

Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ուկրաինական կայքերից մեկին և խոսել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Բորուսիայից» կրած պարտության (0։3) մասին։

- «Շախտյորն» այդքան էլ լավ չէր խաղում, իսկ 2-րդ խաղակեսում մենք մի քանի պահեր ունեինք, սակայն չկարողացանք դրանք գոլի վերածել։ Կարծում եմ՝ սա շատ լավ դաս կլինի մեզ համար, որ չսխալվենք այնպես, ինչպես սխալվում էինք «Բորուսիայի» հետ խաղում։

- Թիմը գրեթե բոլոր դիքերում խնդիրներ ուներ, չափազանց դժվար էր պաշտպանությունից հարձակման անցնելը։ «Բորուսիան» էր այդքան ուժե՞ղ, թե՞ «Շախտյորի» խաղը չստացվեց։
 
- Կարող եմ ասել, որ ավելի շուտ մեզ մոտ բան չստացվեց, այնպես չէ, որ «Բորուսիան» թույլ չէր տալիս, քանի որ 2-րդ կեսում մենք առավելություն ունեինք և մրցակցից ավելի լավ խաղացինք։ Խնդիրը մեր մեջ է։
 
- Առաջին գոլը կրկին ստանդարտից բաց թողեցիք։ Դուք աշխատե՞լ եք այդ ուղղությամբ։
 
- Աշխատել ենք, սակայն ինչ կարող ենք անել, եթե մենք «Բորուսիայի» պես բարձրահասակ ֆուտբոլիստներ չունենք։ Սակայն դա նշանակություն չունի, և մենք չպետք է անընդհատ գոլ բաց թողնենք, այլ պետք է պայքարենք և հաղթահարենք դժվարությունները», – Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում isport.ua-ն։
 
Աղբյուրը` sportarmenia.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: