Նորություններ

Շախմատային լրահոս

Սպորտ 2014-05-23

Հայազգի գրոսմայստեր Արման Փաշիկյանը Տաշքենդում անցկացվող Գ. Աղզամովի հուշամրցաշարում 7 տուրից հետո վաստակելով է 5.5 միավոր կես միավորով իր տեղն է զիջում առաջատար գրոսմայստերներ Աբհիջիթ Գուպտային (Հնդկաստան), Միխեիլ Մճեդլիշվիլուն (Վրաստան) և Օլեգ Կորնեևին (Իսպանիա):
Հարկ է նշել նաև, որ հայազգի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն այժմ ունի 5 միավոր:
 
Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը 8-րդ տուրում պարտության մատնեց միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանին: Այժմ նա 6 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ Հարությունյանը ունենալով 5.5 միավոր, երկրորդ տեղն է զբաղեցնում: Նշենք նաև, որ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 4.5 միավոր, նա մրցաշարի միակ մասնակիցն է և դեռ ոչ մի պարտություն չի կրել:
 
Տեղեկացնենք նաև, որ ըստ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, մայիսի 28-ին ժամը 11:30-ին Սարդարապատի մշակութային թանգարանում տեղի կունենա արագ շախմատի մրցաշար, որը կնվիրվի գեներալ- լեյտենանտ Մովսես Միլիկյանի հիշատակին:
 
Մասնակցության իրավունք ունեն առնվազն 2-րդ կարգ ունեցող շախմատիստները: Նախատեսված է, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմելու է 300.000 ՀՀ դրամ, և այն պետք է ընթանա 7 խաղափուլով:
 
Աղբյուրը՝ armchess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: