Նորություններ

«Հայաստանը մեր տունն է» խորագրով փառատոնը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Ուշագրավ 2014-05-22

Ս. թ. մայիսի 21-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիան անցկացրեց ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթի՝ «Հայաստանը մեր տունն է» խորագրով փառատոնը՝ դեկորատիվ-կիրառական իրերի ցուցադրությամբ և համերգային ծրագրով: Փառատոնը անցկացվել է մշակութային բազմազանության օրվա կապակցությամբ:
ՀՀ ազգային 11 փոքրամասնությունների 15 խմբեր համերգային ծրագրով հանդես եկան փառատոնին.հունական համայնքը հանդես եկավ 2 խմբով, 3 խմբով` ասորականը (Վերին Դվին, Դիմիտրով և Վերին Արտագերս գյուղերի դպրոցականները), հանդես եկան նաև հրեական, վրացական, լեհական, ուկրաինական խմբեր, բացի իրենց ազգային երգարվեստից, նրանք պատրաստել էին նաև հայկական ստեղծագործություններ:
 
Փառատոնին առաջին անգամ հանդես եկավ հունական «Խարիտոնի» վոկալ-գործիքային համույթը (ղեկավար` ՀՀ ժող. արտիստ Անժելա Աթաբեկյան), որը հանդես եկավ հայ-հունական ժողգործիքների (քանոն, բուզուկի) զուգորդմամբ: Խմբերը ելույթ ունեցան բեմական նոր հագուստներով, որոնք ձեռք էին բերվել ՀՀ կառավարության աջակցությամբ:
 
Պետք է նշել նաև, որ մշակույթների բազմազանության պահպանման հարցն արդի աշխարհում կարևորագույն խնդիրներից է, և Հայաստանի Հանրապետությունը մեկն է այն երկրներից, որ հավատարիմ սեփական Սահմանադրության ու վավերացված կոնվենցիաների դրույթներին, պետականորեն է լուծում ազգային փոքրամասնությունների իրավահավասարության, սոցիալ-մշակութային զարգացման, կրթության և կենսագործունեության բոլոր խնդիրները:
 
Հատկապես նշանակալի են ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող փառատոները, որոնց շնորհիվ ՀՀ ազգային փոքրամասնությունները ոչ միայն պահպանում են իրենց ազգային դիմագիծը, այլև կրթում մատաղ սերնդին, հայտնաբերում նոր ստեղծագործողների և կատարողների, ստեղծում խմբեր ու համույթներ: Այդ փառատոններից մեկն էլ հենց այս տարի անկացրած ազգային փոքրամասնությունների մշակույթի վերոնշյալ փառատոնն էր:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: