Նորություններ

Շալանդի, Մխիթարյանի, Մովսիսյանի մամուլի ասուլիսն ու Հայաստանի հավաքականի բաց մարզումը

Սպորտ 2014-05-22

Մայիսի 21-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Մարզմանը մասնակցում էին 22 ֆուտբոլիստներ, իսկ Ռոման Բերեզովսկին հավաքականին միացավ երեկոյան:
Մարզումից հետո Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսեցին Հայաստանի հավաքականի երևանյան հավաքի, ինչպես նաև առաջիկա հանդիպումների մասին։
 
Յուրա Մովսիսյանը նշել է, որ չի ցանկանում խոսել «Սպարտակի» մասին: «Ինձ քննադատում են: Դա միշտ եղել է և միշտ էլ կլինի։ Ես եկել եմ հավաքական և շատ ուրախ եմ: Հանդիպել եմ ընկերներիս: Ձեր գործը մեզ քննադատելն է, մերը՝ չլսելը»,- ասել է ֆուտբոլիստը։
 
Հենրիխ Մխիթարյան.
 
«Փոխարինումս Գերմանիայի Գավաթի եզրափակիչում չգիտեմ կապվա՞ծ էր վնասվածքի հետ, թե՞ ոչ: Այդ խաղին խնդիր եղավ, բայց այժմ ես առողջ եմ և պատրաստ խաղին:
 
Աշխարհի առաջնությանը ոչ մի թիմի չեմ երկրպագի: Անկանխատեսելի է այժմ ֆուտբոլը: Ցանկացած թիմ կարող է դառնալ չեմպիոն: Շատ լավ էր, որ մարզումից առաջ ունեցանք շփում մարզիչի հետ, հասկացանք մեր առաջ դրված առաջադրանքները: 
 
Չեմ կարծում, որ Գերմանիայի իմ փորձը ու մարտավարությունը կբերեմ այստեղ: Հավաքականն ունի իր մարտավարությունը: 
 
Մինչև Շալանդի հետ հանդիպելը նրան չէի ճանաչում: Հույս ունեմ, որ նրա հետ լավ արդյունքներ կունենանք»։
 
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքակականը մայիսի 27-ին Շվեյցարիայում ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի հետ, մայիսի 31-ին կհանդիպի Ալժիրի թիմին, իսկ հունիսի 6-ին Մայնցում կմրցի գերմանացիների հետ։
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: