Նորություններ

«Ճանաչենք մեր մոլորակը»

Կրթական 2014-05-21

Երևանի թիվ 157 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում կազմակերպվեց բաց դաս աշխարհագրությունից՝ «Ճանաչենք մեր մոլորակը» թեմայով:
Ուսուցչուհի Ք. Դանիելյանի դասը հետաքրքիր էր, հագեցած, բազմաշերտ: Աշակերտները հետախույզներ դարձած, վերցրին ճամփորդական գավազանները և գլոբուսի ուղեկցությամբ արշավախմբի երթուղիները կանխորոշելով՝ ճամփա ընկան մայրցամաքները հայտնագործելու:
 
Գլոբուսի դուստրերը՝ մայրցամաքները, սիրով հյուրընկալեցին հետախույզներին և օգնեցին բացահայտելու իրենց անունների ստուգաբանությունը, ծագումնաբանությունը, յուրաքանչյուրի աշխարհագրական դիրքը, ողողող օվկիանոսները, կլիման, բնական զոնաները, կենդանական և բուսական աշխարհը, ապրող ժողովուրդների և ցեղերի լեզուն, մշակույթը, բնական և հասարակական երևույթները:
 
Սովորողներն իրենց խոսքը ուշագրավ և համոզիչ դարձնելու համար օգտագործեցին պատկերազարդ քարտեզներ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: