Նորություններ

Հայ գրոստմայստերներն արտերկրում

Սպորտ 2014-05-19

ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում անցկացվող շախմատային առաջնությունում գրոստմայսեր Վարուժան Հակոբյանը Սերգեյ Էրենբուրգի նկատմամբ տարավ հաղթանակ, որն այս մրցաշրջանում չորորդն էր: 8 տուրից հետո ունենալով 6 միավոր նա շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նա մեկ միավորի առավելություն ունի գրոստմայստերներ Գատա Կամսկու և Ալեքսանդր Լենդերմանի նկատմամբ:
Կանանց ԱՄՆ-ի առաջնությունում գրոստմայստեր Տաթև Աբրահամյանը, 8 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, երկրորդ տեղում է: Վերջին տուրից առաջ Աբրահամյանը կես միավոր է զիջում առաջատարներին՝ գրոստնայստերներ Իրինա Կրաշին և Աննա Զատոնսկիխին:
 
Գրոստմայստեր Արման Փաշինյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Գ. Աղզամովի հուշամրցաշարում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա կես միավորով հետ է մնում առաջատարից: Գրոստմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 2 միավոր:
 
Կարեն Մովսիսյանն Իսպանիայի Յուկմայոր քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր: Մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է ուկրաինացի գրոստմայստեր Սերգեյ Ֆեդորչուկը:
 
Աղբյուրը՝ News.am Sport

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: