Նորություններ

Տոնական օր 2-րդ դասարանում

Կրթական 2014-05-16

Արագյուղի Տիգրանակերտ կրթրան միջնակարգ դպրոցի II դասարանում տոնական օր էր: Դասվար Ա. Կարապետյանը հանդիսավոր տեսք էր տվել դասարանին՝ ձևավորելով դասասենյակը հեքիաթներ և առակներ ներկայացնող պատկերներով:
Փոքրիկ «դերասանները» համապատասխան հագուստներով և իրենց շնորհալի խաղով զարմացրեցին ներկաներին: Նրանք ցուցադրեցին «Աղվեսն ու արագիլը», «Կաչաղակի լեզուն» առակները, «Պոչատ աղվեսը» հեքիաթը: 
 
Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն՝ Ա. Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց դասվար Ա. Կարապետյանին բովանդակալից և ուսանելի միջոցառման համար՝ ընդգծելով, որ առակներն ու հեքիաթները, լինելով գեղարվեստական  գրականության նմուշներ, դեռևս մանուկ հասակից նպաստում են երեխայի անձի ձևավորման գործին, նրանց մեջ դաստիարակում են գթասրտություն, ազնվություն՝ դատապարտելով և ժխտական վերաբերմունք ցույց տալով անարդարացի, դատապարտելի արարքների նկատմամբ:
 
Այնուհետև տնօրենը պատգամեց երեխաներին, որ նրանց յուրաքանչյուր օրը իմաստավորվի բարու, արդարի, գեղեցիկի հաղթանակով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: