Նորություններ

Հայաստանը միակողմանի վերացնում է վիզային ռեժիմը Շենգենյան գոտու պետությունների համար

Ուշագրավ 2013-01-10

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Եվրոպական Միության անդամ և ԵՄ Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի միակողմանի վերացման մասին որոշումը, որը ՀՀ կառավարությունը հաստատել էր դեռևս 2012թ.-ի հոկտեմբերին։

ԵՄ անդամ պետությունների ` Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Հունաստանի, Հունգարիայի, Մալթայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդեռլանդների, Շվեդիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, և Եվրոպական Միության շենգենյան դրույթները կիրառող` ԵՄ ոչ անդամ հետևյալ պետությունների` Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի արտոնագրի այցելությունների ռեժիմ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրվել էր նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը:
 
Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիներն ավելի պարզեցված ընթացակարգով կստանան շենգենյան վիզաներ, ինչը կարևոր քայլ է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:
 
Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, այս համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մի քանի ամսից։
 
Աղբյուրը` Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: