Նորություններ

Սպորտլանդիա Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցում

Սպորտ 2014-05-16

Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ սպորտլանդիա՝ նվիրված հաղթանակի օրվան:
Սպորտլանդիա անցկացնելու նպատակը աշակերտների մարզական և առողջական տվյալների բարձրացումն էր, այն նաև նպատակ ուներ երեխաների մեջ սերմանել հաղթանակի հասնելու ձգտումը՝ պահպանելով արդարացի խաղի սկզբունքները և զարգացնել աշակերտների համագործակցելու կարողությունը:
 
Ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Գ. Իվանյանը և Բ. Ուդումյանը տարբեր սպորտաձևերում ինչպես հարկն է նախապատրաստել էին մասնակից թիմերին: Մարզադահլիճն ու երեխանները ապահովված էին սպորտային պարագաներով:
Երեխանները մրցում էին մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ: 
 
Սպորտլանդիայի ժամանակ աշակերտները հաղթահարեցին հետևալ փորձությունները՝ պարանի ձգում, էստաֆետա` խոչընդոտների հաղթահարմամբ, վազք` գնդակի նետումով և պարկի միջով անցնելով:
 
Մրցույթի մասնակից աշակերտները առանձնահատուկ խանդավառությամբ կատարեցին Ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Գ. Իվանյանի մտահղացմը, որի ժամանակ բաժակի օգնությամբ ջուրը մի դույլից մյուսն էին տեղափոխում:
 
75 միավորով 4-րդ «ա» դասարանցիները հաղթող ճանաչվեցին: Նրանք իրար ձեռք սեղմեցին`ի նշան բարեկամության, որովհետև սպորտը բարեկամություն և ընկերություն է ամրապնդում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: