Նորություններ

Փարաջանովի «Նռան գույնը»` Կաննի կինոփառատոնին

Ուշագրավ 2014-05-16

Կաննի միջազգային կինոփառատոնը ամեն տարի մայիսին անցկացվում է Ֆրանսիայի Կանն քաղաքում: Այն աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկն է: Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե Արմավենու Ճյուղն է», որը շնորհվում է ժյուրիի կողմից սահմանված տարվա լավագույն ֆիլմին:
Այս տարի կինոփառատոնի շրջանակներում իրագործվող «Կաննի դասականները» հետահայաց ծրագրում 24 այլ կինոնկարների հետ միասին կցուցադրվի նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» («Սայաթ-Նովա»): Ֆիլմի վերնագիրը ընտրվել է ''L’immagine Ritrovata'' լաբորատորիայում` Համաշխարհային կինոյի հիմնադրամի (Film Foundation-World Cinema Project) նախաձեռնությամբ:
 
Ֆիլմը կինոփառատոնին ներկայացվել է վերականգնող հիմնադրամի կողմից: Հիմնադրամը ֆիլմը վերականգնելիս սերտորեն համագործակցել է հայ մասնագետների հետ և օգտվել հայկական արխիվներից:
 
Եվս մեկ անգամ նշենք, որ օրեր առաջ ուկրաինական և ռուսական աղբյուրների մեծ մասը, հղում անելով «Մոլոդոստ» կինոփառատոնի տնօրեն Անդրեյ Խալփախչիին, Կաննում Ուկրաինայի ներկայացրած ժապավենների թվում նշում են նաև «Նռան գույնը»:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: