Նորություններ

Վարուժան Հակոբյանի հիանալի խաղը Սենթ Լուիսում և Կարեն Մովսիսյանի հաղթանակը Յուկմայորում

Սպորտ 2014-05-16

Ինչպես արդեն հայտնի է ԱՄՆ-ի շախմատային առաջնությունն այս տարի անցկացվում է Սենթ Լուիսում, և հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հերթական տուրում՝ յոթերորդ տուրում, գերազանց խաղ ցուցաբերեց. նա պարտության մատնեց գրոսմայստեր Ռեյ Ռոբսոնին և տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Այժմ նա հինգ միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի շախմատային այս առաջնությունում Հակոբյանի մարտավկան նրա ընկեր՝ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանն էր:
ԱՄՆ-ի կանանց առաջնության հերթական տուրում հաղթանակ տարավ նաև գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը: Նա պարտության մատնեց գրոսմայստեր Սաբինա Ֆոյշորին: Այժմ Աբրահամյանը 6 հնարավորից ունի 4 միավոր և ընթանում է երրորդ տեղում: Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Աննա Զատոնսկիխը:
 
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը (Հայաստան) շարունակում է իր հաղթարշավը Իսպանիայի Յուկմայոր քաղաքում անցկացվող օփենում: Հինգերորդ տուրում Կարենը սևերով պարտության մատնեց նորվեգացի ճանաչված գրոսմայստեր Սիմեն Ագդեստեյնին: Սա Մովսիսյանի հինգերորդ անընդմեջ հաղթանակն էր, և նա այժմ հարյուրտոկոսանոց արդյունքով բաժանում է 1-2-րդ տեղերը Սերգեյ Ֆեդորչուկի (Ուկրաինա) հետ:
 
Աղբյուրը՝ www.armchess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: