Նորություններ

Շախմատային լրահոս

Սպորտ 2014-05-14

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվող օփենում հայազգի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6 միավոր: Նա միայն կես միավոր է զիջում առաջատարներին` գրոսմայստերներ Կիրիլ Ստուպակին (Բելառուս), Ազեր Միրզոևին (Ադրբեջան) և Սերգեյ Տիվյակովին (Հոլանդիա):
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Յուկմայոր քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո 3 միավորով 185 մասնակիցների մեջ գլխավորում է աղյուսակը: Նույնքան միավոր են վաստակել ևս 9 մասնակիցներ, բայց նրանք Մովսիսյանին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:
 
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնության 5-րդ տուրում սեւերով պարտության է մատնել առաջատարներից Թիմուր Գարեեւին և 3 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը: Աղյուսակը 4 միավորով գլխավորում է գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը:
 
ԱՄՆ-ում ընթացող կանանց առաջնությունում 4 տուրերից հետո գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը 2,5 միավորով ընթանում է երրորդ տեղում: Առաջատարը 3,5 միավոր հավաքած գրոսմայստեր Իրինա Կրաշն է:
 
Միջազգային վարպետ Ռուսլան Կուրայանը (Ուկրաինա) Ֆրանսիայի Գրոսեթո-Պրունիա քաղաքում անցկացված օփենում 7 հնարավորից վաստակել է 6 միավոր և 120 մասնակիցների մեջ բաժանել է 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Կուրայանին շնորհվել է 5-րդ մրցանակը: Մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Լորան Ֆրեսինեն (Ֆրանսիա):
 
Աղբյուրը՝  armchess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: